Արցախում գործ ունենք մասշտաբային անպատասխանատվության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ նախագահ Դավիթ Բաբայանը:
Բաբայանի մոտ հարց է առաջանում՝ ինչ է նշանակում 21-րդ դարում բլոկադա․ «Այս բլոկադայի ընթացքում հնարավոր էր և ՀԷԿ-եր կառուցել, և արևային էներգիա, պահեստավորել շատ ապրանքներ: Այս բլոկադայի օրերին այս վիճակին նախապատրաստվելու փոխարեն մարդիկ իրենց անձնական բիզնեսը առաջ մղեցին»:










































