Հեռահար SAMP/T զենիթահրթիռային համակարգն արդեն գտնվում է Ուկրաինայում,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Փարիզում, որտեղ խոսել է եվրոպական օդային և հրթիռային պաշտպանության խնդրի մասին։
«SAMP/T տիպի ֆրանս-իտալական հեռահար օդային պաշտպանության համակարգը գտնվում է Ուկրաինայում, որտեղ այն գործում է և պաշտպանում է հիմնական օբյեկտներն ու մարդկանց կյանքը»,- ասել է Մակրոնը։
Փետրվարին հայտնի դարձավ, որ Իտալիան և Ֆրանսիան պատրաստ են տրամադրել SAMP/T համակարգեր՝ Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար։ Մարտին լրատվամիջոցները հայտնել էին, որ 20 ուկրաինացի զինծառայողներ վերապատրաստվել են Իտալիայում SAMP/T-ի հետ աշխատելու համար։








































