ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի գործողությունը: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:
«Բելառուսի կառավարության առանձին անդամների և այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը և Բելառուսի վարչակարգի վնասարար գործունեությունն ու երկարամյա ոտնձգությունները շարունակում են անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», – ասվում է Բայդենի անունից հրապարակված ծանուցման մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են ևս մեկ տարի ժամկետով:
«Այդ պատճառով երկրում 13405 հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը, որի գործողությունն ընդլայնվել է 14038 հրամանագրում, պետք է գործի նաև 2023 թ. հունիսի 16-ից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել էին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից 2006 թվականին:
2006 թ. հունիսի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված ուղերձում Բուշը կարգադրել էր սառեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և բելառուսցի 9 բարձրաստիճան այլ պաշտոնյաների ֆինանսական հաշիվները, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելել է որևէ գործարք կատարել նրանց հետ: Պատժամիջոցներ սահմանելու պատճառ էին դարձել Բելառուսի նախագահական ընտրությունները, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ճանաչել են ոչ ժողովրդավարական:










































