ՏՏ ոլորտին արտոնությունը ոչնչով չի տարբերվում նախկին արտոնություններից․ արդյունքը դեռևս տեսանելի չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը արտոնություններ տալուց նախ պետք է հասկանա դրանց էֆեկտիվությունը․ «ՀՀ հարկատուների փողերով արտոնություններ ենք տալիս ռուսական ընկերություններին: Կամայական որոշումներից առաջ պատշաճ պետք է կշռադատել: Դրամի արժևորումը ռիսկ է, տնտեսվարողը պետք է սովորի կառավարել, բայց դրանից ազատում ենք միայն ՏՏ ոլորտին»:









































