Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

ԵՄ առաքելությունը Հայաստանի սահմաններին պետք է շտապի

Հայաստանում Եվրամիության սահմանային դիտորդական առաքելության ղեկավար Ռիտերը հայտնել է, որ առաքելությունն առաջիկա ամիսներին ծրագրում է Ջերմուկում, Իջևանում ու Եղեգնաձորում բացել երեք նոր օպերատիվ ներկայացուցչություն, այդպիսով աստիճանաբար հասնելով լիարժեք ծավալման: Ըստ Ռիտերի, իրենց նպատակը Հայաստանի սահմանային վիճակի կայունությանը նպաստելն է, ու թեև շատ հայ պաշտոնյաներ արձանագրում են, որ կա այդ նպաստումը, այդուհանդերձ իրավիճակը դեռ ամբողջապես կայուն չէ: Ռիտերն իհարկե իրավացի է՝ իրավիճակը հեռու է ամբողջական կայունությունից: Սակայն, խնդիրը չի սահմանափակվում դրանով, այլ կա նաև հարցը, թե անկայունության դեպքերի առնչությամբ ինչպիսին է դիտորդական առաքելության արձագանքի մեխանիզմը, հատկապես, երբ Տեղի կամ Սոթքի միջադեպերի ընթացքում պարզվեց, որ այնտեղ դիտորդներ չեն եղել: Հետո էլ տեղեկություն հայտնի դարձավ, նույն Ռիտերի հարցազրույցից, որ դիտորդները Ադրբեջանին օրեր առաջ հայտնում են իրենց դիտարկումների «հասցեները»:

Բնական է, որ Բաքուն այդ «հասցեներում» նշված ժամանակահատվածում իրեն կպահի շար կարգին: Ի դեպ, այդ իրազեկման հանգամանքը թերևս այն «գինն» է, որով Բաքուն ընդունել է Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ԵՄ որոշումն ու այն չի դարձրել Բրյուսելի համար իր հետ հարաբերության քաղաքական խնդիր: Վերադառնալով դիտորդական առաքելության աշխատանքին և նոր օպերատիվ կենտրոններ հիմնելու մասին դրա ղեկավարի հայտարարությանը, արժե թերևս արձանագրել, որ հարկ է՝ որպեսզի առաքելությունը շտապի իր լիարժեք ծավալման հարցում: Այդ հրատապությունն առավել ակնառու է երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության ֆոնին, թե չեն ընդունում Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքի որևէ քարտեզային հիմք:

Միաժամանակ, հաճախակիացել են Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունները, թե հայկական կողմը պարբերաբար խախտում է հրադադարը: Դրանք նշաններ են, որ Բաքուն կարող է ծրագրել սահմանային հերթական որևէ սադրանք՝ Երևանին պայման թելադրելու համար: Հետևաբար, Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է շտապի լիարժեք ծավալման հարցում, առավելագույնս արագ ժամկետում ամբողջացնի իր դիտորդական կարողություններն ու այդ կերպ բարձրացնի Ադրբեջանին զսպելու արդյունավետության աստիճանը, եթե այն կա ընդհանրապես: Այլապես կստացվի, որ ազդարարելով առաջիկա ամիսներին նոր օպերատիվ կենտրոններ ստեղծելու մասին, դիտորդական առաքելությունը ընդամենը «իրազեկում» է Ադրբեջանին, որ պետք է գործել, քանի դեռ չկա ԵՄ դիտորդների լիարժեք ծավալում: ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է բազմապատկի ծավալման արագությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում