Saturday, 04 07 2026
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Ով է Հայաստան ներկրել մեկ տոննա սպառնալիքը

ԴԱՀԿ նախկին պետ, հետախուզման մեջ գտնվող և Ռուսաստանում պատսպարվող Միհրան Պողոսյանը արդեն երկրորդ տեսանյութն է հրապարակել Հայաստանում հայտնաբերված մեկ տոննա թմրանյութի թեմայով, որի վերաբերյալ հայտարարություն տարածեց ԱԱԾ-ն, այն բանից հետո, երբ իտալացի ոստիկանները այդ երկրում հայտնաբերեցին Հայաստան առաքվող մոտ 3 տոննա թմրանյութի խմբաքանակ: Երկու դեպքում էլ թմրանյութը հայտնաբերվել է բանանի արկղերում՝ թե Հայաստան առաքվողը, թե փաստացի Հայաստանի սահմանը արդեն հատածը: Թե ինչ ընկերության մասին է խոսքը Իտալիայում՝ Հայաստան ճանապարհին հայտնաբերվածի դեպքում, դեռևս պարզ չէ:

Հայաստանում հայտնաբերվածը «Մրգենի» ընկերությունն է, որի սեփականատերը լինելու հանգամանքը Միհրան Պողոսյանը ճանաչում է իր տեսանյութերից մեկում, պատմելով, թե ինչպես են իր աշխատակիցները հայտնաբերել թմրանյութը բանանի արկղերում, ինչպես են տեղյակ պահել իրեն, ինքն ինչպես է տեղյակ պահել ԱԱԾ պետին: Եվ տեսանյութերից մեկում Միհրան Պողոսյանն ասում է, թե հանիրավի ձերբակալվել են թմրանյութի մասին հայտնած մարդիկ, փոխանակ պաշտպանություն ստանային սեփական երկրի իրավապահ համակարգում: Մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ ինչ որ մեկը կարող է մեկ տոննա՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի թմրանյութ զետեղել ինչ  որ երկիր ուղևորվող՝ անծանոթ ընկերության բանանի արկղերում: Եթե ներկրող ընկերության հետ առնչվող  որևէ մի կարևոր պաշտոնյա տեղյակ չէր թմրանյութից, չգիտեր ինչ անել դրա հետ, ի՞նչ պետք է աներ բանանի արկղերում հայտնաբերելով նյութը: Կամ պետք է տեղյակ պահեր իրավապահներին, կամ յուրացներ: Հազիվ թե հնարավոր լինի դիտարկել բանանի հետ միասին հաճախորդներին տրամադրելու տարբերակը:

Միթե՞ ինչ որ խելագար է մեկ տոննա թմրանյութ ուղարկել Հայաստան, առանց որևէ երաշխիքի, որ այն անցնելու է սահմանը և առավել ևս բարեհաջող դուրս է գալու բանանի արկղերից: Հազիվ թե ռացիոնալ լինի խելագարության այդ կանխավարկածով առաջնորդվելը: Հետևաբար, քննության խնդիրը բացահայտելն է, թե ո՞վ է տվել այդ երաշխիքները՝ առնվազն Հայաստանի առնչությամբ: Մեծ հավանականությամբ Միհրան Պողոսյանը գիտե դա ու նրա տեսանյութերի «տողատակում» թերևս այն է, որ կարող է բարձրաձայնել, եթե փորձ արվի պատասխանատվությունը թողնել միայն նրա վրա: Իսկ այս գործում թերևս այս կամ այն կերպ «առնչության» գինը թանկ է ոչ միայն իրավական պատասխանատվության առումով, առավել ևս, որ դիցուկ Միհրան Պողոսյանն ինքը մեկ այլ քրեական մեղադրանքից պատսպարվում է Ռուսաստանում: Իհարկե, տվյալ պարագայում գործի բնույթը՝ նախորդի համեմատ, ըստ էության բոլորովին տարբեր է ու պարունակում է բարոյական մի շարք առումներով նուրբ շերտեր: Բայց, կա նաև մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ եվրոյի պատասխանատվության հարցը, իսկ այդպիսի հարցերը թերևս չեն ճանաչում պետական սահմաններ: Իսկ պետական ու հանրային առումով իհարկե պահանջը մեկն է՝ իրավապահ համակարգը պարտավոր է ողջախոհ ժամկետում հանրությանը ներկայացնել այն պատասխանատուներին, որոնց թողտվության ու ներգրավվածության պայմաններում տեղի է ունեցել Հայաստան՝ ազգային անվտանգության մեկ տոննա սպառնալիքի ներկրումը: Այդ մասշտաբները չեն լինում առանց համապատասխան մասշտաբի պաշտոնեական հովանու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում