Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը 8,2 միլիոն դոլար է հանգանակել 2024 թվականի նախագահական մրցարշավին իր մասնակցության մասին հայտարարելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է The New York Times պարբերականը՝ հղում անելով քաղաքական գործչի նախընտրական շտաբին։
Ըստ պարբերականի՝ այդ մեծ գումարը վկայում է այն մասին, որ Դեսանտիսը կմնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդը, որը նույնպես ներկայացրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար:
Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, այդ թվերը վկայում են այն մասին, որ Twitter-ում Դեսանտիսի առաջադրումը պաշտոնապես հայտարարելու ժամանակ առաջացած տեխնիկական խափանումները «չեն թուլացրել դոնորների ոգևորությունը»։
Քարոզարշավի ընդամենը մեկ ժամում հաջողվել է հանգանակել 1 միլիոն դոլար։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը 2019 թվականին քարոզարշավի առաջին 24 ժամվա ընթացքում հանգանակել էր 6,3 միլիոն դոլար:
The New York Times-ի տվյալներով՝ այս նվիրատվությունների միջոցով Դեսանտիսն ակտիվորեն կսկսի իր նախընտրական արշավը. նահանգապետը հաջորդ շաբաթ կայցելի 12 քաղաքներ ԱՄՆ-ի երեք նահանգներում։









































