Wednesday, 15 07 2026
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

«Երուսաղեմի հայ համայնքը կոնկրետ քայլեր է պահանջում կաթողիկոսից». «Կովերի պարտեզի» շուրջ կրքերը չեն հանդարտվում

Շաբաթներ առաջ Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարեցին, որ Երուսաղեմի հայոց Նուրհան պատրիարքն իշխանազուրկ պատրիարք է և որ նրան այլևս որպես պատրիարք չեն ճանաչում, քանի որ ապօրինի գործարք է իրականացրել։

Նշվել էր, որ երկու երկրներն այս որոշումն ընդունել են Նորին Մեծություն թագավոր Աբդալլահ II-ի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ցուցումներից հետո, երբ հայոց պատրիարք Մանուկյանը առանց համաձայնության և խորհրդակցության, անշարժ գույքի հետ կապված գործարքներ է կատարել, որոնք ազդում են Սուրբ քաղաքի ապագայի վրա։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հորդանանի և Պաղեստինի որոշումը կայացվել է «գործարքից» հետո, որը կապված է «Կովերի այգի» անունով հայտնի Ալ-Բուստան տեղանքի և դրա շրջակայքի հետ, որը տարածվում է մինչև Բաբ Ալ-Խալիլում գտնվող «Ալ-Քիշլա» շենքը և որը կազմում է հայկական թաղամասի մեծ մասը:

Նշվում է, որ պատրիարք Մանուկյանին խնդրել են դադարեցնել որևէ միջոց, որը կազդի այս գույքի պատմաիրավական կարգավիճակի վրա, որը կփոխի դրանց ժողովրդագրական և աշխարհագրական բնույթը, սակայն նա չի պատասխանել դրանցից որևէ մեկին։

Հիշեցնենք, որ դեռ երկու տարի առաջ Նուրհան Պատրիարքը և պարետ Երիցյանը գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալությանտալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերջերս հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ․ քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Սաղիմահայ համայնքի ներկայացուցիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ հայ համայնքը կոչ է անում  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետևողական լինել, որպեսզի չեղարկվի «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը։

«Երուսաղեմի հայ համայնքը կոնկրետ քայլեր է պահանջում կաթողիկոսից: Այո, գիտենք, որ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել պատրիարքի հետ, բայց չգիտենք՝ ինչ են խոսել, ինչ են քննարկել»,-ասաց «Առաջին լրատվական»-ի աղբյուրը՝ հավելելով, որ Երուսաղեմի երեք հայկական միությունները (ՀԵՄ, ՀՄԸՄ և ԵՀԲՄ) 3 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.

«Երուսաղեմում անցած շաբաթներին բազմաթիվ խաղաղ բողոքի ցույցեր տեղի ունեցան սաղիմահայ գաղութի կողմից՝ ընդդեմ Հայոց կալվածների նենգավոր վարձակալության։ Մասնավորապես ի հայտ եկան որոշ հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ հայտնի «Կովերի Պարտեզ» անունով տարածքը ապօրինաբար 99 տարով վարձակալությամբ տրվել է «XANA GARDENS» կազմակերպությանը և նրա վնասաբեր ազդեցությունը Հայոց թաղամասի և Հայության դիրքի և վարկի վրա Սուրբ քաղաքի մեջ։

Սաղիմահայությունը կտրուկ և լրիվ մերժում է պատմական «Կովերի Պարտեզի» և նրա շրջապատի 99 տարով ապօրինի վարձակալությունը։ Այս անօրինական վարձակալությունը մեծ վտանգ է Սուրբ Քաղաքի մնայուն խճանկարին։ Հետևաբար, կոչ ենք ուղղում Պատրիարքին՝ չեղարկել բոլոր այլ պայմանագրային այլ խոստումները, քանզի Հայոց թաղամասը բնական շարունակությունն է և կապն է Երուսաղեմի հին քաղաքի այլ թաղամասերի հետ։

Սաղիմահայ համայնքի մեծ մասը իր երախտագիտությունն է հայտնում այն գործադրված ջանքերի համար, որ Նորին Վսեմություն, Աբդալլահ Բ․ թագավորը, Հորդանանի Հաշիմական թագավորության և Վսեմաշուք, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, որ մեկ անգամ ևս վերահաստատեցին հաձնառու լինել Հայոց թաղամասի ամբողջականության և Հայոց Քրիստոնյա ներկայության պահպանման համար։

Մենք նաև հատուկ կոչ ենք ուղղում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին, և աշխարհասփյուռ Հայության, ձեռք մեկնելու և աջակցելու համար Երուսաղեմի Հայ համայնքի պայքարին վասն արդարության և թափանցիկության։

Մենք՝ հայերս, պետք է միանանք և պայքարենք պաշտպանելու մեր 1600 տարվա ներկայության շարունականությունը Սուրբ Երկրին մեջ։ Որպէս միասնական համայնք, մենք պահանջում ենք պատասխաններ և թափանցիկություն բոլոր ապօրինական պայմանագրերին, որպեսզի կարողանանք դրանք չեղարկել և պաշտպանել Հայոց կալվածները ծրագրված ապօրինական վաճառքի փորձերից։

Առավել կարևոր է նշել, որ Տնօրեն Ժողովը և Միաբանական Ընդհանուր ժողովը չեն վավերացրել այս վարձակալության պայմանագիրը։ Բազմաթիվ հայտարարություններ հրապարակվեցին Երուսաղեմի եկեղեցիների կողմից, շեշտելով այն փաստը որ քրիստոնեական ներկայությունը վտանգված է Սուրբ Քաղաքի մեջ ծայրահեղականների կողմից։

Ի վերջո՝ այս պայմանագիրը միայն կալվածներին չի վերաբերում, այլ հետապնդում է բարձր քաղաքականություն։ Այս համաձայնությունը ծաղրում է միջազգային օրենքը, որովհետև խախտում է այն բոլոր որոշումները, որոնք նպատակադրված են պահպանելու այն status quo-ն, որ կաղապարում է Երուսաղեմի քաղաքը։ Այս միջազգային պայմանագրերը պաշտպանում են Հայոց եկեղեցու և Հայկական համայնքի իրավուքները։

Կարևոր հարցերը, որ պետք է ուղղվեն Նուրհան Պատրիարքին, հետևյալն են՝ ինչո՞ւ այս հողատարածքը վարձակալության տրվեց և որ վերջապես այս անօրինական պայմանագիրը պետք է չեղարկվի, ներկայացվի և պարզվի հայ հասարակությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում