Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վիրավորվել են. ցավագին «գագաթնակետը»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան կոշտ գրառումով է արձագանքել Ացախի ԱԺ՝ նախօրեին արտահերթ նիստի արդյունքում ընդունած հայտարարությանը, որտեղ դատապարտելով Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումները և անելով պայքարի կոչ, Արցախի խորհրդարանականները միաձայն ընդունված հայտարարությամբ դիմում են նաև Արցախի ու Հայաստանի նախկին նախագահներին. «միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։

Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ըստ էության անսացել են Արցախի խորհրդարանի պահանջին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա նրանք ըստ էության հայտարարությունից վիրավորվել են: Երկուսի տարածած արձագանքներն էլ պարունակում են այն, որ իրենք հայտարարության՝ իրենց հասցեագրված տողերը համարում են վիրավորական և տարակուսելի: «Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:  Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը», հայտարարել է Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ինչ որ բաներ է հիշեցրել Արցախի խորհրդարանին, հարցնելով՝ նո՞ր հասկացաք: «Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»:

Այդ արձագանքները ավելի շուտ հիշեցնում են ներքին հաշիվների կամ հարաբերությունների պարզաբանում, որ տեղի է ունենում Արցախի խորհրդարանի հայտարարության շուրջ՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների և նրանց հարող թևերի միջև: Ի վերջո, Արցախի ներկայիս խորհրդարանը մեծ հաշվով արտացոլում է Հայաստանն ու Արցախի նախկինում տարբեր դերերով և տեղերով կառավարած համակարգի որոշակի պրոյեկցիա, թեկուզ ձևավորվել է 2020 թվականի մայիսի խորհրդարանի ընտրության արդյունքում: Ի դեպ, այդ իմաստով օրինակ հիշատակման է արժանի գուցե մի նրբերանգ, որը առերևույթ կարող է թվալ բավականին փոքր դետալ, սակայն խոսուն և հատկանշական: Արցախում 2020 թվականի մայիսին խորհրդարանի և նախագահի ընտրությունները տեղի ունեցան միաժամանակ, թեև նախագահի ընտրությունն ավարտվեց երկու փուլով: Երկրորդ փուլից հետո, ընտրությունը հաղթած Արայիկ Հարությունյանին Սերժ Սարգսյանը շնորհավորեց, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ոչ: Մեծ հաշվով, նախկին կառավարող համակարգի միջև հարաբերությունների պարզաբանման այս «դիսկուրսը»  բոլորովին նոր չէ և պայմանավորված չէ արցախյան խնդրում ներկայիս բարդ իրավիճակով, Փաշինյանի մոտեցումներով, անգամ՝ 44-օրյա պատերազմով և դրա ծանր հետևանքով: Այդ «դիսկուրսը» թե Հայաստանի, թե Արցախի հարցերում բավականին շոշափելիորեն առկա է նվազագույնը 2014-15 թվականից, թեև ունի անկասկած  առավել խորը արմատներ: Ավելին, Հայաստանի և Արցախի այսօրվա վիճակը թերևս հենց այդ իրավիճակի հետևանք է, կամ հետևանքի՝ ցավագին «գագաթնակետ»:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում