Բրիտանական մի ընկերություն, որը մասնագիտացած է ավել քաշի ուսումնասիրության մեջ, փորձել է պարզել, թե ինչպես են մարդիկ հանգստանում արձակուրդի ժամանակ` պառկելով լողփերին՝ արևի տա՞կ, թե՞ լեռների գագաթներ նվաճելով: Ընդ որում, պասիվ տուրիզմը վտանգավոր է նրանով, որ տուն վերադառնալիս զբոսաշրջիկն իր հետ ավել քաշ է տանում:
Ընկերությունը պարզել է, որ կան երկրներ, որոնք այս իմաստով առավել «անվտանգ» են: Քաշ հավաքելու առումով՝ զբսաշրջիկների համար ամենավտանգավորն ԱՄՆ-ն է, որը հայտնի է իր ֆասթֆուդներով, ինչպես նաև այլ կալորիական ուտեստներով: Արձակուրդների ժամանակ զբոսաշրջիկներն այս երկրում գիրանում են մոտ 4 կգ-ով: ԱՄՆ-ին հետևում են Ֆրանսիան և Կարիբյան կղզիները (3կգ):
Զբոսաշրջիկներն ամենաքիչը գիրանում են Թուրքիայում, և սա այն դեպքում, երբ նրանք ապրում են հյուրանոցներում, որտեղ «ամեն ինչ ներառված է»: Բրիտանական ընկերությունը, սակայն, չի կարողացել պարզել, թե ինչումն է բանը:








































