Թուրքիայում արտաքին քաղաքականության կնճռոտ թեմաները, որոնց շարքում ՀՀ-ն է, քիչ է կախված օրվա իշխանություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Գոչունյանի խոսքով` ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայում ազգայնական տրամադրությունները բարձրացել են. «Ազգայնական տրամադրությունների բարձրացումը Թուրքիայում իր ազդեցությունը կունենա և երկրի փոքրամասնությունների, և Հայաստանի վրա: Երևանը պետք է հստակ քաղաքական կամքով գնա Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման: Առանց Թուրքիայի հետ հարաբերվելու, ՀՀ-ին չի հաջողվում կայացած պետություն դառնալ»:









































