Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Զգոնություն է պետք, «ոսկորը» Բաքվի կոկորդում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որի ընթացքում մասնակիցներին է ներկայացրել Ալիևի առաջադրանքները: Ըստ տեղեկության, խորհրդակցությանը վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Ըստ ամենայնի, Հասանովի անցկացրած ծառայողական խորհրդակցության բուն թեման եղել է Սոթքի ադրբեջանական սադրանքն ու դրան հաջորդած մարտական գործողությունները, որոնց հետևանքով, ըստ տարածված ոչ պաշտոնական տեղեկությունների, հայկական զինուժը բավականին կոշտ ու ցավոտ հակահարված է տվել Ադրբեջանի ստորաբաժանումներին:

Սահմանային իրավիճակի «վերլուծում» ձևակերպումը թերևս խոսում է այն մասին, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և, եթե Ադրբեջանը խոսեր բաց տեքստով, ապա պարզապես կհայտնեին, որ «վերլուծել են սխալները»: Սա մի կողմից իհարկե գոհացնում է հայկական զինուժի գործողությունների առումով, մյուս կողմից թերևս պահանջում է զինուժի զգոնությունը, քանի որ ըստ ամենայնի հասանովյան խորհրդակցությունը ոչ միայն «սխալների վերլուծություն» է, այլ դրանք «ուղղելու» առաջադրանք: Սոթքում փաստացի տապալված սադրանքն ու գործողությունը մնացել է Ադրբեջանի «կոկորդին» և մեծ հավանականությամբ, Իլհամ Ալիևի «առաջադրանքների» հանգամանքը, որ նշվում է հաղորդագրությունում, ենթադրում է նոր սադրանքի նախապատրաստում և իրականացում՝ «վերլուծելով» նախորդի տապալման պատճառները: Ընդ որում, հասանովյան խորհրդակցությունը ուշադրության է արժանի ոչ միայն այդ առումով, այլ նաև նրանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը օրեր առաջ այցելել էր Թուրքիա, որտեղ հետևել էր թուրք-ադրբեջանական վարժանքներին:

Չի բացառվում, որ խորհրդակցությանը քննարկվել են ոչ միայն Ալիևի, այլ պայմանական իմաստով նաև Էրդողանի «առաջադրանքները»: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Բաքվի սադրանքները ներկայիս փուլում կարող են պահանջված լինել նաև Էրդողանի նախընտրական խնդիրների համատեքստում: Նա ինչպես հայտնի է չկարողացավ ապահովել իր հաղթանակն առաջին փուլով: Երկրորդ փուլի մարտահրավերը Էրդողանի համար կարող է լինել ավելի բարդ, և նա կարող է «օգնության» կանչել Ալիևին: Պետք չէ բացառել, որ Երևանը նաև այդ առնչությամբ հնարավոր մարտահրավերների չեզոքացման հարց էր փորձում լուծել Բրյուսելում, ձգտելով իրավիճակը կայուն կառավարելի պահել մինչև հունիս, երբ կմոտենա Քիշնևի հնգակողմ հանդիպումը և մինչ այդ առավել պարզ կլինի Թուրքիայի նախագահի ընտրության հետ կապված պատկերը, որի երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 28-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում