Ուկրաինայի հաջող հակագրոհի դեպքում պատերազմը կարող է ավարտվել մինչև ձմեռ,- ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
Դանիլովը նշել է, որ Ուկրաինայի կողմից կարող են մի քանի հակահարվածներ իրականացվել, քանի որ ուկրաինական զինված ուժերի նպատակն է ազատագրել Ուկրաինայի բոլոր տարածքները։
«Դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա, շաբաթների կամ ամիսների ընթացքում: Ավելի ճիշտ՝ ճիշտ ժամանակին Ուկրաինայի զինված ուժերի համար։ Ոչ շուտ, ոչ ուշ, այլ հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի»,- ասել է Դանիլովը։