Բելգիան Ուկրաինային 92 մլն եվրո կփոխանցի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցներից։ Այս մասին գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
Բելգիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային օգնության նոր փաթեթին, որում կօգտագործի սառեցված ռուսական ակտիվները։ Ֆինանսական օգնության ընդհանուր գումարը կազմում է 92 մլն եվրո։ Այդ միջոցների աղբյուրը Բելգիայի հարկային եկամուտներն են ռուսական սառեցված ֆինանսական ակտիվներից։
«Այս գումարի կեսը՝ 46 միլիոն եվրո, նախատեսված է նոր ռազմական օգնության համար։ Դա ներառում է զրահատեխնիկա, զենք ու զինամթերք»,- ասվում է Բելգիայի կառավարության հայտարարության մեջ։
Գումարի երկրորդ կեսը կուղղվի ուկրաինական բնակչությանն աջակցելու և Բելգիայի դիվանագիտական ներկայացուցչության ամրապնդմանը։ Այդ գումարից 24 միլիոն եվրոն, որը համաձայնեցվում է ՄԱԿ-ի հետ, կուղղվի մարդասիրական օգնությանը, մասնավորապես խոշոր քաղաքներում ու պատերազմական գոտիներում կրթության, առողջապահության ու պարենային ապահովության համար:










































