5 տարի առաջ հույս էր թևածում հասարակության մոտ, որ հյուսիսային հարևանից կունենանք կախվածության թուլացում, բայց դա տեղի չունեցավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Դավիթ Թինոյանը:
Պատմաբանի խոսքով՝ 2018-ի իրադարձությունները կարող էին մեզ համար մանևրություն ապահովել․ «2020 պատերազմը նախագծված էր 2018-ից առաջ: Կարևոր է, որ մեր խնդիրները չլուծեն ուրիշները իրենց շահերից ելնելով: ՌԴ-ից Հայաստանի կախվածությունը ավելի է մեծացել: ՌԴ-ի հետ Ադրբեջանի փոխկապակցվածությունը ավելի բարձր է, բայց նույնիսկ Ալիևը ներկա չէ տոնական միջոցառումներին: Փաշինյանը պետք է խուսափեր Մոսկվա մեկնելուց: Աշխարհը գնում է հանգուցալուծման, գալու է պահը, որ մենք պետք է կողմնորոշվենք»:









































