Պարադոքսալ երևույթի հետ գործ ունենք․ Մոսկովյան հանդիպում է անոնսվում, բայց հանդիպումները տեղի են ունենում ԱՄՆ-ում, հիմա էլ Բրյուսելում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցի խոսքով՝ կա Բլինքենի լավատեսություն, իսկ կողմերի հայտարարությունները ցույց են տալիս, որ հեռու ենք համաձայնությունից․ «Տպավորություն է, որ Վաշինգտոնում քննարկումները չեն ունեցել այն տրամաբանությունը, որը կարող է մեզ լավատեսություն ներշնչել: Վաշինգտոնյան ռաունդ կլինի, թե բրյուսելյան՝ բանակցությունները թերի կամ ոչ ամբողջական են դարձնում: Գոնե այս պահին առանց ռուսական մասնակցության մի շարք սկզբունքային խնդիրներ չեն կարող լուծվել:Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ով ՌԴ-ն դարձել է հակամարտության կողմ, իսկ կարգավորումը առանց կողմերից մեկի դժվար է պատկերացնել»:







































