Friday, 05 06 2026
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները

Պղնձաձուլարան ստեղծելը ճիշտ որոշում է. պետք է վերագործարկել Չարենցավանի գործարանը

Կառավարությունը նախօրեին իր նիստում հավանություն է արժանացրել Քարակերտի պողպատաձուլական գործարանի ներկայացրած գործարար ծրագրին ու նաև որոշ հարկային արտոնություններ տվել։

Ծրագրի շրջանակներում գործարանը խոստանում է իրականացնել 1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028թ. ստեղծել 85 նոր աշխատատեղ։ Քանի որ Հայաստանում չկան մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, մետաղական ձուլակտորները արտահանվելու են Վրաստան՝ այնտեղ իրացնելու կամ այնտեղից դեպի ԵՄ և ԵԱՏՄ երկրներ վերարտահանելու նպատակով։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, անդրադառնալով կառավարության վերջին նիստին, որը վարում էր ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշեց, որ այն անցավ շատ դժգույն. «Կառավարության նիստի ընթացքը չէր խոսում այն մասին, որ իրոք գործնական բնույթի քննարկում է կատարվում, պարզապես նիստ անցկացնելու վերաբերյալ գործողություն էր՝ առանց քննարկման, առանց հարցերի, առանց մեկնաբանությունների, բոլորը միաձայն կողմ էին, և նիստը 30 րոպեում ավարատվեց»:

Պնղձաձուլարան ստեղծելու հարցը տնտեսագետը համարում է ճիշտ որոշում, անգամ նաև ուշացած, քանի որ անկախությունից ի վեր Հայաստանի արդյունաբերական գործարանների կարևորագույն սարքավորումները որպես մետաղի ջարդոն ինտենսիվ կերպով արտահանվել էր Իրան՝ դրանով խիստ նվազեցնելով հանրապետության ռազմավարական պահանջը լավագույն որակի մետաղի նկատմամբ և դա այն պարագայում, երբ Չարենցավանում գործում էր և դեռևս կար Ցենտրոլիտ գործարանը, որտեղ հնարավոր էր այդ մետաղական ջարդոնը ձուլել և ստանալ համապատասխան դետալ մեր տնտեսական կարիքները հոգալու համար։

«Ցավոք, ինչպես արդյունաբերական համալիրի մյուս գործարանները, այնպես էլ այդ գործարանն ամբողջությամբ կազմաքանդվեցից, ապօրինաբար սեփականաշնորհվեցին և դարձան չգործող կազմակերպություններ։ Անցած 30 տարիների ընթացքում երկրում ամբարվում էր հսկայական մետաղի ջարդոն, որի մի մասը ժանգոտում և այդպես էլ փչանում էր՝ զբաղեցնելով հսկայական օգտակար հողատարածքներ, կամ էլ արտահանվում էր սարսափելի ցածր գներով։

Հենց այդ տեսակետից էլ կարևորում եմ այս որոշման ընդունումը, ինչը հնարավորություն կտա ճիշտ կառավարման պարագայում տեղական արտադրության շնորհիվ բավարարել երկրի տնտեսության պահանջարկը մետաղի նկատմամբ։ Կարծում եմ՝ պետք է ոչ թե Քաջարանում գործարան ստեղծել, այլ Չարենցավանի գործարանը վերագործարկել, որտեղ նույնպես կարիք կլինի անհրաժեշտ ներդրումների»,-ընդգծեց Արիստակեսյանը:

Նա անդրադարձավ նաև կառավարության նիստում ընդունված մեկ այլ որոշման, որը վերաբերում է բժիշկների անհատական լիցենզավորման կարգի ներդրմանը: Արիստակեսյանի խոսքով, սա նույնպես ուշացած քայլ էր. «Այս փաստի առնչությամբ ցանկանում եմ հիշեցնել, որ մինչև 2000 թվականը գործում էր այդ կարգը, և դա պարտադիր պահանջ էր բժշկական անձնակազմի բոլոր մակարդակների մասնագետների համար։ Դա կլիներ բժշկական անձնակազմ կամ միջին բուժանձնակազմ, և դա այն գրավականն էր, որ կապահովեր որակյալ առողջապահական ծառայությունների մատուցում բնակչությանը։

2000 թվականին, ցավոք, այդ կարգը չեղարկվեց, և բավարարվեցին միայն այն հանգամանքով, որ լիցենզավորվում են միայն առողջապահական կազմակերպությունները։ Այդ կարգավորմամբ համարվում էր, որ լիցենզավորված առողջապահական կազմակերպություններում աշխատող բժշկական անձնակազմի որակը բավարար է և համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, դրա արդյունքը եղավ այն, որ բուժանձնակազմի մեծ մասը չէր անցնում շարունակական կրթություն, չէր ստանում նոր գիտելիքներ, հաճախակիանում էր բժշկական սխալի արդյունքում թույլ տրված ոչ պատշաճ որակի ծառայությունների մատուցումը՝ շատ հաճախ մահվան ելքով։ «Սակայն այս կարգի ներդրման հետ իմ կարծիքով անհրաժեշտ է կատարել ևս երկու կարևորագույն քայլ։ Բժշկական անձնակազմի լիցենզավորման հարցում պետք  է բացառվեն կոռուպցիոն դրսևորումների վտանգները, ինչը պատճառ դարձավ 2000 թվականին չեղարկելու նախորդ կարգը։ Երկրորդ՝ ապահովել  լիցենզավորման կարգի ֆինանսական մատչելիությունը։

Ի լրումն վերոհիշյալի՝ ցանկանում եմ կարևորել նաև առողջապահական կազմակերպությունների հավատարմագրման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա երկրում գործող առողջապահական կազմակերպություններում մատուցել ոչ միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան ծառայություններ, այլև այդ կազմակերպություններին դարձնել մրցունակ միջազգային շուկայում։ Դա հնարավորություն կտա զարգացնելու առողջապահական ծառայությունների տուրիզմը դեպի Հայաստան, ինչպես նաև դրանց արտահանումը դեպի այլ երկրներ, հատկապես տեսաբժշկության զարգացման արդի տեմպերի պայմաններում»,-ասաց Արիստակեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում