Monday, 22 06 2026
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ

Ամերիկացի համանախագահի՝ հարցեր առաջացնող հայտարարությունը

ԱՄՆ՝ Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Լուիս Լ. Բոնոն նախօրեին Վաշինգտոնում մեկնարկած հայ-ադրբեջանական արտգործնախարարական բանակցությունների առնչությամբ ասել է, որ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը: Այս հայտարարությունը բավականին երկիմաստ է և առաջացնում է հարցեր:

Մի կողմից, սա ձևակերպում է, որը կարող է վկայել վաշինգտոնյան բանակցություններում Արցախի խնդրի շոշափման մասին, պարզապես ձևակերպումով, որը Բաքվին թույլ կտա տեղեկատվական տիրույթում «պահել դեմքը» իր հասարակության առաջ: Եթե այդպես է, և բուն բովանդակությունը առնչվում է հենց Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդրին, դրա հասցեականությանը, ապա սա մի պատկեր է: Եթե խոսքն իսկապես փոխադարձաբար երկու երկրներում «էթնիկ փոքրամասնությունների» նկատմամբ վերաբերմունքի մասին է, ապա հարց է առաջանում, թե Հայաստանում ի՞նչ էթնիկ փոքրամասնության մասին է խոսքը, որ կարող է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Հազիվ թե Բայրամովին հետաքրքրի Հայաստանում ասորական, կամ եզդիական, կամ հրեական, քրդական փոքրամասնության ճակատագիրը: Առավել ևս, որը Հայաստանում ապրող էթնիկ որևէ փոքրամասնություն չունի այդօրինակ մտահոգություն առաջացնող որևէ խնդիր:

Հետևաբար, պետք է ենթադրել, որ խոսքը ինչ որ ադրբեջանական փոքրամասնության մասին է: Մի բան, որ Հայաստանում գոյություն չունի: Այո, ունեցել է խորհրդային տարիներին, բայց այդ փոքրամասնությունը կամովին թողել է Հայաստանն ու հեռացել, երբ Ադրբեջանը փորձել է պատերազմով լուծել Արցախի հարցն ու բռնության ենթարկել ու տեղահանել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի մայրաքաղաքում ու մի շարք այլ քաղաքներում ու գյուղերում ապրող հայերին: Հայաստանում ապրող ադրբեջանցիները չեն ենթարկվել բռնատեղահանման, էթնիկ զտման, նրանք հեռացել են կամովին, վաճառելով կամ փոխանակելով իրենց ունեցվածքը: Հայաստանում գոյություն չի ունեցել և չունի ադրբեջանական էթնիկ փոքրամասնության հանդեպ վերաբերմունքի խնդիր, իսկ այսօր պարզապես գոյություն չունի այդպիսի փոքրամասնություն: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ շուրջ քննարկման մասին է խոսել Լուիս Լ. Բոնոն: Արդյո՞ք Ադրբեջանին հաջողվել է օրակարգ «խցկել» այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» մարմաջը, որի շրջանակում Ալիևը փորձում է ստեղծել Հայաստանում ադրբեջանցիների «հայելային» պատկեր: Կրկնեմ, եթե ամերիկացի դիվանագետի ձևակերպումը ունի ընդամենը Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդրի հասցեականության շուրջ քննարկումները «քողարկելու» նպատակ՝ ադրբեջանական հանրության ականջից, ապա դա մի հանգամանք է, իսկ, եթե իսկապես տեղի է ունենում հենց այնպիսի քննարկում, ինչպիսին ձևակերպումն էր, ապա այստեղ մեղմ ասած առաջանում են հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում