Ուզբեկստանում սկսվել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն։
Եթե դրանք ընդունվեն, ապա գործող նախագահը կկարողանա կառավարել մինչեւ 2040 թվականը։
Ինչպես ապրիլի 30-ին հայտնել է հանրապետության ԿԸՀ-ն, բաց է 10761 ընտրատեղամաս։
Նշվում է նաեւ, որ հանրաքվեին կկարողանա քվեարկել հանրապետության ավելի քան 19,7 մլն քաղաքացի, որի բնակչությունը կազմում է 36,2 մլն մարդ։
Ընդհանուր առմամբ, երկրի Մայր օրենքի նոր տարբերակում նախատեսվում է ներմուծել 27 նոր հոդված։ Այսպիսով, փոփոխությունների հետ մեկտեղ Սահմանադրությունը կթարմացվի 65 տոկոսով։ Հիմնական փոփոխություններից են՝ նախագահական ժամկետի երկարաձգումը հինգից յոթ տարի, պատգամավորների թվի կրճատումը 100-ից 65-ի, մահապատժի արգելքը և երկրի քաղաքացու արտահանձնումը օտար պետության։
Ուզբեկստանի գործող Սահմանադրությունն ընդունվել է 1992թ.: Այս ընթացքում 15 անգամ դրանում փոփոխություններ են կատարվել։