Wednesday, 24 06 2026
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

Ճիշտն այն է, որ սահմանի երկայնքով փշալար քաշվի և սահմանապահ լինի, բայց նախ Ադրբեջանը պետք է հետ քաշվի ՀՀ ինքնիշխան տարածքից

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրամիության հայտարարությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Նա ասել է, թե խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի:

«ԵՄ-ն արձանագրել է, որ այդ սահմանագիծը պետք է հարգվի: Դրանում ընդգծվում է նաև այդ սահմանագծից երկու կողմերի ԶՈՒ հետքաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք:

Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 1991 թվականի սահմանագիծը Խորհրդային Հայաստանի սահմանն է, որը մենք և Ադրբեջանն ընդունել ենք և դրանով էլ անկախացել ենք:

«Մինչև վերջերս էլ դա խնդրո առարկա չէր, բայց Ադրբեջանը, ոտքի տակ տալով իր ստորագրած քարտեզները, առաջ է եկել Հայաստանի տարածքով, գրավել է Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 150-200 քառակուսի կիլոմետր և հիմա ուզում է սահմանագծումանի այդ տեղով, որտեղ իր դիրքերը նոր է դրել: Ադրբեջանը քարտեզները կեղծում է և կեղծ քարտեզ է ցույց տալիս: Եվ այդպես քարտեզ կեղծելով ուզում են առաջ գալ, բայց դա հնարավոր չի լինի: Նիկոլ Փաշինյանի՝ երկու կողմից զորքերի հայելային հետքաշման և ազատ տարածք թողնելու վերաբերյալ առաջարկը, շատ լավ բան է, բայց էս դեպքում հնարավոր չէ դա անել, որովհետև սահմանը շատ դեպքերում անցնում է բուն ճանապարհի վրայով, այսինքն՝ բանուկ մայրուղին Հայաստանի և Ադրբեջանի սահմանն է: Եթե 100-200 մետր դատարկ թողնենք ամեն կողմից, այդ ճանապարհները չեն օգտագործվի: Օրինակ՝ սահմանն անցնում է Շուռնուխ գյուղի միջով, եթե գյուղի երկու կողմերում սահման դրվի, պետք է տները դատարկվեն, գյուղացիները հեռանան, և ահագին դաշտեր կկորցնենք այդ տեսակետից»,-ասաց Գալիչյանը:

Քարտեզագետը նշեց, որ ճիշտն այն է, որ սահմանի երկայնքով փշալար քաշվի և սահմանապահ լինի, բայց առաջին հերթին Ադրբեջանը պետք է լքի իր գրաված տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքից:

1991 թվականի սահմանային գիծը նշվում է Տավուշում Բերքաբերը, Բաղանիստ, Այգեպարը, Պառավաքարը, Բերդավանը: Գալիչյանի խոսքով՝ այդ բոլորը Հայաստանի տարածքում են: Այս առումով, ըստ նրա, մտահոգություն չկա, քանի որ այն քարտեզներով, որոնք վավերացրել ենք, դրանք մեր տարածքում են:

«Բերքաբերի սահմանն, օրինակ, ջրամբարի սահմանով է անցնում: Այդպես ապրում էին մարդիկ, երկու կողմից գնում էին ձուկ բռնելու: Հիմա եթե ցանկանանք 100 մետր այս կողմից, 100 մետր այն կողմից հետ քաշվենք, դա հնարավոր չի լինի անել: Ազատ տարածքներում դա հանգիստ կարող ես անել, բայց երբ այգիներ են, դաշտեր են, անգամ գյուղեր են, այդտեղ հնարավոր չէ այդ գործն անելը, պետք է ուրիշ ճանապարհ գտնել: Սահմանազատումը հենց դրա համար պետք է արվի»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ քարտեզագետի, սահմանազատման արդյունքը կերևա 20-30 տարի հետո:

«Այսօրվա վիճակով եթե մենք սահմանազատում ու սահմանագծում սկսենք Ադրբեջանի հետ, այն տարածքները, որ Ադրբեջանը գրավել է, կհաշվի իրենը, որովհետև իր զինվորն այսօր այդտեղ է կանգնած: Մենք իրավունք չունենք սահմանազատում և սահմանագծում սկսելու մինչև Ադրբեջանը չթողնի մեր տարածքները: Եվ եթե ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի պարտականությունն է Ադրբեջանին դուրս հանել այդ գրաված տարածքներից»,-ասաց քարտեզագետը՝ հավելելով, որ 1991-ի սահմանը Խորհրդային սահմաններն են, բայց եթե ուզենք սահմանագծում անել, պետք է հաշվի առնել, որ Հայաստանից տարիների ընթացքում շուրջ 1400-1500 քառակուսի կիլոմետր տրվել է Ադրբեջանին, դրանք ապօրինի են տրվել, դրանք պետք է վերադարձվեն Հայաստանին. այդ տարածքները տրվել են Ադրբեջանին, որ այդտեղ Կարմիր Քրդստան հիմնադրեին և դրա համար արոտավայր են տվել: Այդ ծրագիրը չեղարկվեց, բայց արոտավայրերը պահեցին իրենց: Բաներ կան, որ, Գալիչյանի խոսքով, իրավաբանական խնդիրներ են, որ պետք է լուծվեն, բայց դրանք հեշտ լուծվող հարցեր չեն, տարիներին տքնաջանն աշխատանքի կարիք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում