Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ալիևը սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Արշակյանը՝ Սիրիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման:

ԱԺ փոխխոսնակը ևս մեկ անգամ աջակցության և կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին և վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին:

Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիևն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նման քաղաքականության դրսևորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան:

«Պետք է փաստել, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու և օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը: Նրա գնահատմամբ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին:

Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում