Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ հանդիպել են Ամերիկայի Արևմտյան ափի Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։
«Երկու կուսակցությունների առաջնորդներով քննարկեցինք Հայաստանին, Արցախին և սփյուռքին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Առանձնահատուկ կանգ առանք Հայաստանի շուրջ անվտանգային մարտահրավերներին և սպառնալիքներին, և դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ համահայկական ջանքերին։
Երկուստեք կարևորվեց ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի գոյությունը որպես սփյուռքի գոյության և հարատևության գրավական։ Ընդգծեցինք սփյուռքյան կառույցների հետ աշխատանքի կարևորությունը»,-գրել է Բաբաջանյանը։








































