ԱԺ նախագահի ներողությունը շատ ճիշտ է, բայց վատ եմ գնահատում ցանկացած նման արարք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:
Մեր բանախոսը վստահ է, որ չնայած ԱԺ նախագահի ներողությանը, նման դեպքեր կրկնվելու են. «Սա մեզ տանում է քաղաքական մակարդակի բացարձակ զրոյացում, արժեքային համակարգը ջարդուփշուր է: Իշխանությունն ու ընդդիմությունը չեն վայելում ժողովրդի հիմնական զանգվածի վստահությունը: Դաշտը դարձնում են ահավոր միջավայր, որտեղ որևէ նորմալ մարդ չի ուզում մտնել: Թքող, հարվածող ուժերին ձևավորում է անկիրթ հասարակությունը: Մենք մեր տունը քանդելով գնում ենք»:








































