Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հրաժարական է տվել ընտրություններում պարտությունից հետո։ Ըստ ԶԼՄ-ների՝ Սանա Մարինը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, որն արդեն բավարարել է պահանջը:
Սանա Մարինի թիմն այժմ կծառայի որպես ժամանակավոր կառավարություն՝ մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Խորհրդարանական ընտրություններում Ֆինլանդիայի վարչապետի կուսակցությունը՝ «Սոցիալ-դեմոկրատները» զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ հաղթած կուսակցության նախագահ Պետերի Օրպոն հաջորդ շաբաթվանից խորհրդակցություններ կսկսի կառավարության ձեւավորման համար։