Բաքուն լրատվական դաշտում ֆոն է ստեղծում, հետո դիմում էսկալացիայի, ինչպես նախկինում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խբմակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը բանակցային պրոցեսում ապակառուցողական է դիրքավորվում․ «Վարչապետը ակնարկեց՝ ունենք կարմիր գծեր, Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը չենք համաձայնվում: Ադրբեջանի ծուղակը Արցախը չի ընկնի․ երկխոսությունը պետք է լինի միջազգային երաշխիքների ներքո: Վարչապետի ասուլիսից այնպես չէ, որ Արցախի համար հուսադրող միտք հնչեց: Ադրբեջանը կեղծ օրակարգ է առաջ քաշում, ինտեգրվելու թեզը ևս կեղծ է, վերջնանպատակը էթնիկ զտումն է»:







































