Saturday, 04 07 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան

Ինչ են որոշել ԱՄՆ ու Ֆրանսիան Լաչինի հարցում

«Նախարարը և պետքարտուղարը նաև քննարկել են իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, ամփոփել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը։ Ներկա շրջափակման լուրջ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները միավորում են ջանքերը, որպեսզի վերջ դնեն այդ իրավիճակին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև շփումների միջոցով», ասված է Կոլոմինա-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Պետքարտուղար Բլինքենի և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոմինայի հեռախոսազրույցի թեման իհարկե չի եղել Լաչինի միջանցքի իրավիճակը: Ավելին, մեծ հավանականությամբ այդ հարցը չի եղել նաև առանցքային թեման և հնարավոր է, որ արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոն-Փարիզ երկխոսության առանցքում եղել է ուկրաինական հարցը, մասնավորապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եվրոպական շրջագայությունը, որի ընթացքում նա եղավ նաև Փարիզում՝ Լոնդոնից հետո, ժամանելով բրիտանական կառավարական օդանավով և Փարիզում հանդիպում ունենալով Մակրոն-Զելենսկի-Շոլց ձևաչափով: Այսինքն, հատկանշական է, որ Զելենսկին իր եվրոպական շրջագայության մեջ չէր ներառել Բեռլինը, իսկ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպում եղավ Փարիզում:

Կոլոմինա-Բլինքեն հեռախոսազրույցի առանցքում եղել են թերևս այդ իրողությունները, իսկ Լաչինի միջանցքը ըստ ամենայնի դիտարկվել է հենց դրանց համատեքստում: Իհարկե Ֆրանսիայի արտգործնախարարությունը հարկ է համարել առանձին ընդգծում անել թեմայի վերաբերյալ, ինչը անշուշտ պայմանավորված է Ֆրանսիայի հայտնի դիրքորոշումներով: Միևնույն ժամանակ սակայն, երբ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնապես հայտարարում է, որ Վաշինգտոնի հետ միավորում են ջանքերը, որպեսսզի վերջ դնեն իրավիճակին Փաշինյան-Ալիև շփումների միջոցով, դա պատասխանատու հայտարարություն է: Հայտարարություն, որը առաջացնում է հարցեր: Մասնավորապես, ի՞նչ է նշանակում միավորել ջանքերը, ի՞նչ է ենթադրում դա: Այդ հարցը հատկապես արդիական է այն համատեքստում, որ Երևանն է հրաժարվում Լաչինի միջանցքի հարցում բանակցել Բաքվի հետ, միանգամայն հիմնավոր և հստակ փաստարկով՝ այնտեղ չկա բանակցելու հարց և կա նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Ադրբեջանի պարտավորություն՝ ապահովել ազատ տեղաշարժը: Երևանը հստակ մատնացույց է անում այդ պարտավորությունն ու նաև ընդգծում այդ հարցում ՌԴ վերահսկիչ դերն ու դրա անարդյունավետ իրականացումը: Հարց է առաջանում, Փաշինյան-Ալիև ի՞նչ շփման, և դրա միջոցով ի՞նչ «վերջ դնելու» մասին է խոսքը:

Այսինքն, Վաշինգտոնն ու Փարիզը միավորում են ջանքերը Երևանին Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանի հետ բանակցության բերելու՞ համար: Այդ հանգամանքը համենայն դեպս նկատելիորեն կհակասի այդ միջանցքը առանց նախապայմանի բացելու Ֆրանսիայի հայտարարություններին, որ եղել են այս ընթացքում: Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Ֆրանսիան արձանագրում է նահանջ իր դիրքերից, միաժամանակ «միավորելով ջանքը» Վաշինգտոնի հետ՝ Երևանին էլ իր դիրքերից նահանջի բերելու համար: Համենայն դեպս, շատ ավելի տրամաբանական կլիներ այն, որ Վաշինգտոնն ու Փարիզը միավորեին ջանքը Ալիևին իր պարտավորություններին բերելու համար, միավորեին ջանքը ԼՂ ժողովրդին հումանիտար աղետի դատապարտելու նրա գործողությունների պատասխանատվության հարց դնելու համար, եթե անգամ դրանից կարող էր օգտվել նաև Ռուսաստանը: Եթե ջանքը միավորվում է դրա համար, ապա անշուշտ միանգամայն ողջունելի է, չնայած՝ «Փաշինյանի և Ալիևի շփումների միջոցով» դիվանագիտական ձևակերպումներով հայտարարությանը: Այլապես, երբ ջանքը միավորվում է Երևանին Լաչինի միջանցքի հարցում Բաքվի հետ բանակցության բերելու՞ համար, դա նշանակում է Բաքվին ազատել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետից: Գործնականում այն, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում