Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում կիրակի օրը տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք տեղի բնակիչների և Մարի Էլից Մոսկվայում աշխատող բանվորների միջև: Известия թերթին տեղի ոստիկանությունում ասել են, որ ծեծկռտուքը սկսվել է Մոսկվայի օրվա կարևորության վերաբերյալ վեճից:
Ծեծված մարիէլցիների մեջ եղել է մեկ հայ` Արթուր Ավակիմյան անունով։ Նրա ընկերը մահացել է: Մինչդեռ LifeNews կայքը բերում է ծեծկռտուքի մեկ այլ վարկած: Նշվում է, որ տեղացիներին դուր չի եկել եկվորների արտաքին տեսքը:








































