Friday, 03 07 2026
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ

1 մլն 27 հազար դոլարի հափշտակություն․ ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ. Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ), հայտնում է դատախազությունը։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Գ.Մ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համապատասխան արտադրամասի կողմից գնման հայտի բացակայության պայմաններում, միջոցներ չձեռնարկելով ռեակտորի միջանկյալ մետաղաձողերի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններից գնային առաջարկներ ստանալու համար, 2011 թվականին մրցույթի միակ մասնակից՝ ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ՓԲ ընկերությունից, շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար 438,20 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 հատ միջանկյալ մետաղաձողեր: Անհրաժեշտության բացակայության պատճառով այդ մետաղաձողերը չեն շահագործվել և տևական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները:

2015 թվականին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ն հարկադրված «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից 592 հազար ԱՄՆ դոլարով (283 մլն 5 հազար 600 դրամ) ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 հատ միջանկյալ մետաղաձողեր:

2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել Գ. Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար:

2023 թվականի հունվարի 31-ին Գ. Մ.-ին ներկայացվել է մեղադրանք:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում