Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Արցախի հետ օդային կապի ստեղծումը հնարավոր է միայն ՄԱԿ հովանու ներքո, Բաքուն ռիսկ չի անի մերժել ՄԱԿ-ին»

Արցախի՝ արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակման պատճառով  պատերազմի արհավիրքներն դեռ ամբողջությամբ չհաղթահարած երկրում օրեցօր ավելանում են հումանիտար խնդիրները։ Որքան էլ Կարմիր խաչի միջնորդությամբ հնարավոր է լինում հումանիտար բեռ հասցնել Արցախ, դա արցախահայերի բնականոն կենսագործունեության համար բավարար լինել չի կարող։

Այս իրավիճակում թե՛ մասնագետները և թե՛ անգամ Արցախի պաշտոնյաները խոսում են, այսպես կոչված, օդային միջանցքի մասին, որը կարող է փոքր-ինչ մեղմել իրավիճակը։

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն, օրինակ, նշում է, որ, եթե հնարավոր լինի օդային միջանցք բացել, դա նույնպես շատ լավ կլինի մեր ժողովրդի համար․<<Իհարկե, պետք է նաև անվտանգությունն ապահովվի, քանի որ արդեն իսկ Արցախն անկլավ է, էսքան փոքր չի եղել որևէ անգամ իր ողջ պատմության ընթացքում», – նշել է նա:

Ավիացիոն ոլորտի մասնագետ, վարչապետ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը մատնանշում է դրա հնարավորության երկու տարբերակ․»Առաջինը լինում է քաղավիացիոն ոլորտի  կարգավորումներով, որը լինում է երկու՝ իրար հետ գոնե ոչ թշնամական երկրների միջև, երբ մեկը մյուսի տարածք օդային թռիչքներ է կատարում, կա՛մ նրա օդային տարածքով կա՛մ դեպի նրա օդային տարածքում գտնվող օդանավակայան։ Այս մի տարբերակը բացառվում է, որովհետև ադրբեջանցիք հաստատ դրա թույլտվությունը չեն տա, ես դա միանշանակ ասում եմ։ Ստեփանակերտի օդանավակայնը գտնվում է  Ադրբեջանի՝ իրավաբանորեն հաստատված օդային տարածքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ճաղարյանի՝ երկրորդ տարբերակը ՄԱԿ-ի հարցումով․ «Ադրբեջանն այստեղ ևս պետք է թույլ տա, բայց  չի կարող թույլ չտալ։ Այստեղ արդեն խոսքը խաղաղության մասին չէ,  ոչ էլ բարեկամական հարաբերությունների, մեկը մյուսի օդային տարածք թռիչք կատարելու, այլ մարդկանց ապրելու իրավունքի մասին։ Համաձայն ՄԱԿ գլխավոր բանաձևերից 2-ի, առաջինը՝ ապրելու իրավունքը, որ պետք է սնունդ հասցվի, երկրորդ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը, ապահովելու համար ՄԱԿ-ը դիմում է Ադրբեջանին ու ասում՝ պետք է թույլ տաս։ Ադրբեջանը ռիսկ չի անի ՄԱԿ-ին մերժի։ Ես միայն երկրորդ տարբերակով եմ տեսնում Արցախի հետ օդային կապը ստեղծելը, այսինքն՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Հակադարձելով այն պնդումներին, թե Հայաստանն այս հարցով Արցախի համար ՄԱԿ-ին դիմել չի կարող, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց․ «Ցանկացած պետություն կարող է Արցախի հարցով դիմել ՄԱԿ, ասել՝ մարդիկ այնտեղ կոտորվում են, նրանց  ապրելու ու ազատ տեղաշարժի իրավունքը խախտված է։ ՄԱԿ-ն ինքնուրույն էլ, երևի թե, կարող է այդ բանն անել»,-եզրափակեց նա։

 

Լուսանկարը` Civilnet-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում