Սոմալիում պատերազմական լայնամասշտաբ գործողություններ են սկսվել երկու կլանների միջև: Ինչպես հայտնում է BBC-ն, միմյանց դեմ պատերազմող ուժերը գործի են դրել հրթիռներ, որոնց ռումբերն ընկնում են բնակավայրերի վրա:
BBC-ին տված հարցազրույցում Սոմալիում ստեղծված Գալմուդուգ ինքնահռչակ հանրապետության նախարար Աբդուլլահ Ջաման տեղեկացրել է, որ Գալկայո քաղաքում փողոցները լցվել են անթիվ դիակներով, հիվանդանոցները չեն հասցնում օգնել բոլոր վիրավորներին:
Քաղաքի մյուս հատվածը գտնվում է ինքնահռչակ մեկ այլ պետւթյան` Պունտլենդի կազմի մեջ:
Գալմուդուգ պետության նախարարն առաջարկել է դադարեցնել արյունահեղությունը և խաղաղություն կնքել:







































