Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր կոմսությունում կստեղծվեն նոր անվճար դպրոցներ, որոնց անձնակազմը բաղկացած կլինի միայն նախկին զինվորականներից,- հայտնում է The Telegraph-ը:
Լորդ Չարլզ Գատրիի կարծիքով, որը եղել է Անգլիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար, իսկ այժմ զբաղեցնում է կառավարության խորհրդատուի պաշտոնը անվտանգության հարցերով, այդպիսի դպրոցների ստեղծումը ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի սովորողների մեջ դաստիարակվի հարգանքը, կուլտուրան, և «ճնշվի անկարգապահությունը»:
Նա պատմել է, որ կառավարությունը Ֆենիկսում առաջին այդպիսի դպրոց բացելու ծրագիր է կազմել, որտեղ կդասավանդեն բանակի, նավատորմի և ՌՕՈւ-ի նախկին զինծառայողներ:
Դպրոցը նախատեսվում է բացել 2 տարվա ընթացքում: Միաժամանակ կոմսը նշեց, որ այդպիսի դպրոցների բացումը նախատեսվում է երկրի երկու շրջաններում: