Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ էներգետիկայի նախարարին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել թուրքմենական բնական գազը Եվրոպա արտահանելու հարցը։
«Ես հանձնարարել եմ մեր էներգետիկայի նախարարին՝ մեկ ամսվա ընթացքում լուծել այդ հարցը։ 2023 թվականի սկզբին Թուրքմենստանի նախագահը կայցելի մեր երկիր։ Հույս ունենք, որ այդ ժամանակ վերջնականապես կլուծենք այդ հարցը»,- Թուրքմենբաշի քաղաքից վերադառնալուց հետո հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը գազի տարանցման և Եվրոպա արտահանման համաձայնագիր են կնքել։