Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԱՄՆ-ի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին եզակի է

Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղություն և անվտանգություն ապահովելու պատմական հնարավորություն են ստացել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Սեպտեմբերյան բախումից հետո Ադրբեջանն ու Հայաստանը կրկին կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, մասնավորապես, նրանք սկսել են ուղղակիորեն աշխատել այս նախագծի վրա, ինչը պատմական քայլ է: ԱՄՆ-ի մասնակցությունն այս գործընթացին նույնպես եզակի է», – ասել է նա։

Նրա խոսքով՝ պետքարտուղար Բլինքենը բազմիցս կապ է հաստատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ և կազմակերպել այս երկրների արտգործնախարարների հանդիպումը։

«Պաշտպանության փոխնախարարը զրուցել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում հանդիպել է այդ երկրների գործընկերների հետ: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս խաղաղություն ապահովելու ԱՄՆ վարչակազմի հանձնառությունը»,- նշել է Դոնֆրիդը։

Դոնֆրիդը հավելել է, որ ԱՄՆ-ն խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին պահպանել բանակցությունները շարունակելու այս հնարավորությունը։

«Մենք դա անում ենք երկկողմ, եռակողմ ձևաչափով և սերտ համակարգելով ԵՄ-ի և այլ գործընկերների հետ»,- ընդգծել է նա։

Դոնֆրիդը հիշեցրել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը վերջերս է վերադարձել տարածաշրջանից։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելը ճիշտ քայլ է և բխում է մեր ազգային անվտանգության շահերից։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնումից հետո մեր համագործակցությունն է՛լ ավելի նշանակալից կդառնա»,- ասել է Դոնֆրիդը։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասի ժողովուրդները խաղաղ ապրելու իրավունք ունեն։

«Սա թույլ կտա ողջ տարածաշրջանին բարգավաճել և զարգանալ: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հավատարիմ է մնում այս արժեքավոր նպատակին աջակցելուն»,- ասել է Դոնֆրիդը:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է Ռուսաստանի դերն ու ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ընդգծելով, որ ռուս պաշտոնյաները պարբերաբար հանդիպում են հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում