Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ. Արայիկ Հարությունյան

Փարիզում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե պետք է հաշվի առնել, որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը մինչև 2025 թվականն է, ուստի Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ:

«Գլխավորը՝ հարգեն մեր ինքնորոշման իրավունքը, որը մեզ համար անկախության ճանապարհն է: Դա միջազգայնորեն՝ ՄԱԿ-ի բանաձևերով պաշտպանվում է որպես ազգերի ինքնորոշման սկզբունք, և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Արցախցիների ինքնորոշման, անկախության իրավունքը սակարկման ենթակա չէ, դա հիմնավորված է հենց Ադրբեջանի պահվածքով», – ընդգծել է Հարությունյանը:

France 24-ը Հարությունյանին ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ինքնահռչակ հանրապետության նախագահ:

Հարությունյանն ասել է, որ ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը. «Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է: Ցեղասպանություն թե էթնիկ զտումներ, մեզ համար տարբերություն չկա. եթե պետք է թողնենք Արցախը, մեզ համար դա հավասարազոր է կոտորվելուն: Հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել այնտեղ, դա մեր իրավունքն է»:

Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանը միակողմանի մերժում է երկխոսել միջազգային ձևաչափով:

Արցախի աջաջնորդին Փարիզում ընդունել են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բոլոր բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցը հաջորդում է օրենսդիր այս մարմինների կողմից Ադրբեջանին դատապարտող բանաձևերի ընդունմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում