Ղազախստանի ՊՆ հաղորդմամբ՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել երկրի ռազմական դոկտրինում փոփոխություններ կատարելու մասին։
2021 թվականի սեպտեմբերի 1-ի ուղերձում երկրի ղեկավարը հայտարարել էր Ղազախստանի ռազմական դոկտրինի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, նա տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուղղված են զինված ուժերում այլ զորքերի և ռազմական կազմավորումների վերակազմավորմանը։ Միաժամանակ, Տոկաևն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների ամրապնդումը, սպառնալիքներին արձագանքելու արդյունավետության բարձրացումը պետք է դառնան պետական նշանակության առաջնահերթություններ։