Ռուսաստանի մոտ 200 հազար քաղաքացի այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո մուտք է գործել Ղազախստան, այդ ընթացքում երկրից մեկնել է 147 հազար մարդ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել Է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը։
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳ նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները կարող են Ռուսաստանին հանձնել միայն միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործներին՝ Ղազախստանի և ՌԴ-ի միջև իրավական օգնություն ցուցաբերելու մասին պայմանագրի շրջանակներում: