Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) 2020 թ.-ի ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել խաղերի անցկացման պայքարին, գրում է The Business Insider-ը:
Ներկայացված հայտի քննարկման համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքը, որը ներկայացրել է մասնակցության հայտ, ստանա նաև ազգային օլիմպիական կոմիտեի թույլտվությունը: Սակայն Լաս Վեգասը չի ստացել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեի հավանությունը: Հաղորդվում է, որ Լաս Վեգասն, այդուհանդերձ, չի հանելու իր թեկնածությունը, չնայած ազգային կոմիտեի կողմից թեկնածության հաստատմանը մնացել է ընդամենը մեկ օր:








































