Բաքուն ի ցույց է դնում Հայաստանի թուլությունն ու միայնությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց /ռազմական մեկնաբան/ՌԴ,Մոսկվա/ Պավել Ֆելգենգաուերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 49 զինծառայող: