Saturday, 04 07 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

Հետքերը թաքցնելու նպատակով դին գցել է լիճը

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով:

Տեղի իրավապահների միջոցառումները փաստեցին, որ 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։ Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Ամիսներ առաջ նա տեղափոխվել էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղ, որտեղ այգիներից մեկում աշխատում էր որպես պահակ։ Ճշտվեց նաև անձանց շրջանակը, որոնց հետ Վրեժ Պետրոսյանը հնարավոր շփում կարող էր ունենալ։ Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Տավուշի մարզային վարչության ծառայողները։

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ իրավապահների տեսադաշտում հայտնվեց Այգեհովիտի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որը նախկինում մի քանի անգամ դատապարվել էր։ Նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ից 18-00ի սահմաններում, Այգեհովիտի բնակիչը որսորդական հրացանով կրակոց էր արձակել, ինչի հետևանքով Վրեժ Պետրոսյանը կրծքավանդակի շրջանում վնասվածք էր ստացել ու մահացել։ Այնուհետև այգեհովիտցին, հետքերը թաքցնելու նպատակով, դիակը պոլիէթիլենով փաթաթել, տեղավորել էր իր «ԳԱԶ-24»-ի բեռնախցում ու տեղափոխել Բերքաբեր բնակավայրի լիճ։ Այստեղ դին կապել էր բետոնե սյանն ու նետել լիճը: Սեպտեմբերի 8-ին Իջևանի ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել Գետահովիտի 57-ամյա բնակչին։ Նա խոստովանել է կատարածը։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այն ևս նետել էր Բերքաբերի լիճը։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում