Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մեր գլխավոր խնդիրն այն չէ, որ բուհերը գտնվում են Երևանի կենտրոնում, այլ այն, որ որակյալ պրոդուկտ չեն ապահովում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ակադեմիական քաղաքի կառուցմանը։

«Կրթության ոլորտում մենք պատրաստ ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ 8 բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից, մինչև միջազգային կրթական ծրագրերն ու որակավորված, պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այս գաղափարը հակասական գնահատականների է արժանացել տարբեր փորձագետների շրջանում: Մի մասը համարում է, որ դա որևէ խնդիր չի լուծի, քանի որ բուհական համակարգի խնդիրը ոչ թե Երևանի կենտրոնում գտնվելն է, այլ որակյալ կրթություն ապահովելը:

Այս առնչությամբ, կրթության փորձագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե առանձին-առանձին դիտարկենք այդ կոնցեպցիան, ապա Երևան քաղաքից դուրս ակադեմիական քաղաքի ստեղծումը տարածված պրակտիկա է, տարածված մոդել է: Ավելին ասեմ՝ խոշորագույն կամ առավել հեղինակավոր բուհերը, որոնք որակյալ պրոդուկտ են տալիս և ճանաչված են աշխարհում, իրենք ոչ թե ինչ-որ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասում են գտնվում, այլ  քաղաքից դուրս, առանձին իրենց ենթակառուցվածքներով, առանձին թաղամասի կամ քաղաքի ձևաչափով: Որովհետև կրթությունը չի ենթադրում միայն առանձին վերցրած շենք, լսարաններ, որտեղ մտնում, դասախոսություն են կարդում ու դուրս գալիս: Այնտեղ լուրջ ենթակառուցվածքներ կան՝ լաբորատորիաներ, գրադարաններ, այլ արտադրություններ և դրանք բոլորը, բնականաբար, քաղաքի կենտրոնում լինել չեն կարող: Բացի այդ, նաև ուսումնառության, քաղաքի թոհուբոհից կտրվելու հնարավորություն կա:

Ես մեր բուհի օրինակով կարող եմ ասել, որ մեզ մոտ ուսանողների կողմից տարբեր մասնագիտություններից կարևորության գնահատման հարցում էական  դերակատարում ունի, թե դասերը որտեղ են անցնում՝ քաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ օրինակ, Զեյթունում գտնվող ֆակուլտետներից մեկում: Այլ հավասար պայմաններում ուսանողը նախընտրում է քաղաքի կենտրոնում դասավանդվող մասնագիտություններ ընտրել հենց միայն այն պատճառով, որ ուսանողական կյանքը կենտրոնից դուրս չի պատկերացնում: Այսինքն այդպիսի գործոններ կան, որոնք խաթարում են կրթության կազմակերպման առողջ տրամաբանությունը: Քաղաքից դուրս կրթության կազմակերպումը, երբ դու կարողանում ես կենտրոնանալ միայն  կրթական պրոցեսի վրա, ողջունելի է: Դա  տարածված պրակտիկա է, այլ բան է, թե դա որքանով հնարավոր կլինի իրականացնել, որովհետև դա կախված է շատ գործոններից՝ ֆինանսավորումն ինչպիսին կլինի, կկարողանա՞ս դու ներգրավել որակյալ կադրեր, ընդունելությունն ինչպես կլինի, ուսումնական պրոցեսն ինչպես կլինի»:

Ինչ վերաբերում է բուհերի խոշորացմանը և 8 պետական բուհերի ձևավորմանը, Քթոյանն ասաց. «Նախ, պետությունն ինքն է որոշում, թե պետական քանի բուհ լինի: Դա որևէ կերպ չի նշանակում, որ որևէ խոչընդոտ կարող է լինել մասնավոր բուհի ձևավորման համար: Պետությունը պետական բուհերի հիմնադիրն է, տալիս է շենք, տալիս է իր ստատուսը, որն ուսանողների համար ձգողական դեր է խաղում և պետությունը կարող է որոշել ունենալ 8 կամ 4 կամ 12 պետական բուհ: Այստեղ էականը թվաքանակը չէ: Եթե մենք դիտարկում ենք այն տեսանկյունից, որ բուհերի թիվը պետք է կրճատել, ապա այո, դրա անհրաժեշտությունը կա: Ճիշտ է, մենք խոսում ենք, որ բուհական միջավայրում պետք է մրցակցություն, բայց փորձը ցույց է տվել, որ մեծ թվով բուհեր ունենալը դեռ չի նշանակում որակյալ մասնագիտական կրթություն: Ամեն մեկը կարող է իր համար ինչ-որ մի սեգմենտ գտնել, ինչ-որ մի երկրից կապուղի ունենալ, այդ երկրից ուսանողներ բերել, դիպլոմներ տալ, ճանապարհել նրանց և որևէ կերպ չմրցակցել մյուս բուհերի հետ: Այդ պրակտիկան, ցավոք, մեզ մոտ այսօր տարածված է»:

Նա նկատեց, որ միջազգային պրակտիկայում այն բուհերը, որոնք կարողանում են միջազգային մասշտաբով լուրջ մրցակցություն ունենալ, որակյալ պրոդուկտ տալ, պետք է ունենան ամենատարբեր բաղադրիչներ, իսկ դա փոքր բուհն ապահովել չի կարող. «Օրինակ, Թուրքիայում 50-60 հազար ուսանողը ունեցող բուհը համարվում է միջին բուհ: Խոշոր նշանակում է մեծ բյուջե ունեցող, նշանակում է միջազգայնացման ավելի մեծ հնարավորություններ ունեցող և այլն: Ես չգիտեմ՝ այդ 8 բուհն ինչպես կձևավորվեն, ինչ տրամաբանությամբ, բայց եթե հարցն ավելի փոքրացնենք, մեզ մոտ կան բուհեր, որոնք կամ միավորման, կամ այլ ձևաչափով կարգավիճակի փոփոխության կարիք են զգում: Բայց էլի գլխավոր խնդիրն այն է, թե դա ինչպես է լինելու, ինչպես են այդ 8 բուհերն ընտրվելու, ինչ տրամաբանությամբ: Սատանան մանրուքների մեջ է:

Ի վերջո, մեր գլխավոր խնդիրն այն չէ, որ բուհերը գտնվում են Երևանի կենտրոնում, չնայած դա էլ է խնդիր: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ բուհերը այսօր չունեն բավարար ռեսուրս որակյալ մասնագիտական կադրեր ներգրավելու համար, բուհերի պրոդուկտը շատ հաճախ գործատուների պահանջներին չի բավարարում, և հատկապես պետական բուհերն այսօր որոշակիորեն նաև զբաղվածության ու սոցիալական խնդիր լուծող հիմնարկներ են: Այդտեղ դասախոսների ուռճացված թվաքանակի խնդիրը կա, այդ կազմը պահելու համար անհրաժեշտություն է առաջանում անընդհատ մեծ թվով ընդունելություն կազմակերպել: Գլխավոր խնդիրը դառնում է հնարավորինս շատ ուսանողներ ներգրավելը, իսկ այդ դեպքում որակի մասին դժվար է խոսելը, ուսանողին չես կարողանում հեռացնել և այլն: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը նաև արմատական մոտեցում է պահանջում»,-ընդգծեց կրթության մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում