Saturday, 04 07 2026
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

«Ամուր պետության հիմքը կրթված քաղաքացին է». քաղաքապետ

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսելուն, ոլորտում առկա խնդիրները քննարկելուն և լուծման ուղիներ գտնելուն առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է 2010-2011թթ.-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:

Հիմք ընդունելով ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ.-ի պետական ծրագիրը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է Երևան քաղաքի հանրակրթության զարգացման ծրագիր, որը դարձել է մայրաքաղաքի դպրոցների աշխատանքային ուղեցույցը:

Կարևորելով կրթության դերը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կիրթ հասարակությունը պետության զարգացման ամենակարևոր նախապայմաններից է. «Կրթված հասարակության ձևավորման ու արդարացի և բարենպաստ բիզնես միջավայրի առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ: Այն երկրներն են հաջողակ, որտեղ այդ երկու գործոնները կատարված են: Այդ իսկ պատճառով մենք պետք է գիտակցենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ունենք: Երեխան առաջին անգամ շփվում է արտաքին աշխարհի հետ մանկապարտեզից, դպրոցից: Առավելագույն ուշադրություն լավ սովորող երեխային, նրանց պետք է շահագրգռել: Դրամահավաքը պետք է լինի ոչ թե դրամահավաք, այլ կամավոր բարեգործություն. մենք դպրոցում պետք է փորձենք այս միջավայրը ստեղծել»,-ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նրանց խնդիրները պետք է հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինեն. «Մենք պատրաստ ենք քաղաքապետարանի բյուջեից տրամադրել լրացուցիչ միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով երեխան կրթություն ստանալու որևէ խոչընդոտ չունենա»,-շեշտել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ:

«Աշակերտ-մշակութային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում ներդրված աբոնեմենտային համակարգը շարունակական է լինելու և այս տարի կհամալրվի նաև ուսումնադաստիարակչական, թեմատիկ կինոդիտումներով»,- վստահեցրել է քաղաքապետը:

Նշելով, որ «Օգնիր Դպրոցիդ» կայքի գործարկումը արդեն տալիս է իր դրական արդյունքները, Կարեն Կարապետյանը կարևորել է համակարգի ճիշտ քարոզումն ու տարածումը:

Դպրոցների հաշվետվության համակարգ, թափանցելիություն, ինտերնետ կապ, ծնողի առավելագույն մասնակցություն, դպրոցների բարեկարգում և այլն. սրանք մեր կրթական համակարգի այսօրվա առաջնահերթություններն են և հրատապ լուծումներ են պահանջում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը և ընդգծել, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետն ու ԿԳ նախարարը պատասխանել են մասնակիցների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում