Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ գործարկում է հաղորդագրությունների փոխանակման նոր ծառայություն, որը կոչվելու է ChatOn: Այն կարող է աշխատել ինչպես Samsung-ի, այնպես էլ այլ արտադրողների սարքերի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հավելվածը գոյություն է ունենալու երկու տարբերակով՝ բջջային սովորական հեռախոսների, ինչպես նաև սմարթֆոնների վրա: Բջջային հեռախոսների դեպքում հնարավոր կլինի փոխանակել հաղորդագրություններ, կոնտակտներ, ինչպես նաև նկարներ: Սմարթֆոնների համար նախատեսված տարբերակում, բացի վերոնշյալ գործառույթներից, փոխանակման ենթակա կլինեն նաև տեսանյութերը և ձայնագրությունները: Samsung-ը նախատեսել է նաև ChatOn-ի մեկ այլ տարբերակ սեղանի համակարգիչների համար:
Այս ծրագիրը հասանելի կլինի 120 երկրներում 62 լեզուներով: