Ֆրանսիան հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության համար հնարավորությունը պահպանելու օգտին, որն անհրաժեշտ կլինի, երբ գա բանակցությունների ժամանակը: Օգոտոսի 12-ին «Ֆրանս Էնֆո» ռադիոկայանի եթերում այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը: ‘
«Ռուսաստանի հետ երկխոսության համար ուղին անհրաժեշտ Է պահպանել այն պահի համար, երբ գա բանակցությունների ժամանակը,- ասել Է Լեժանդրը:- Այժմ բանակցությունների փուլը չԷ, այժմ մարտական գործողությունների փուլն Է, բայց կգա այն պահը, երբ բանացությունների փուլն անհրաժեշտ կդառնա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: