Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել մշտադիտարկման այցեր Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Բարեկամավան և Սարիգյուղ գյուղերում, որտեղ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացել են առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային, կրթության հասանելիության, բժշկական սպասարկմանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մանրամասներ հայտնեց, թե իրենց մշտադիտարկման արդյունքում ինչ հիմնական խնդիրներ են վեր հանել:









































