Հանքավանում կորած երեխան գտնվել է, ողջ առողջ է ու այժմ ընտանիքի հետ է։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին ահազանգ է ստացել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։