Սերգեյ Նարիշկինը Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ուժ և ռեսուրս ունի դժվար պահերին դաշնակիցներին և ընկերներին պաշտպանելու համար: Թե Ռուսաստանի, թե Նարիշկինի դեպքում բնականաբար հարց է առաջանում, թե հատկապես ո՞ր դաշնակցի կամ ընկերոջ մասին է խոսքը, որովհետև 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ն դաշնակցային հռչակագիր է ստորագրել նաև Բաքվի հետ, ըստ այդմ հարց է, թե ի՞նչ իմաստ էր պարունակում Նարիշկինի ակնարկը՝ մասնավորապես ամերիկացի «գլխավոր հետախույզի» Կովկաս կատարած ռեգիոնալ այցից հետո: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, արվեստագետ /Նյու Ջերսի Սասուն Քոսյանի հետ:
Քոսյանը կարծում է, որ Բըրնսի, հետո Նարիշկինի այցերը կապ ունեին Իրանի շուրջ ընթացող գործընթացների հետ․ «Այս գործընթացները մրցակցության դրսեվորումներ են գլոբալ խաղացողների միջև»:
Սակայն ըստ Քոսյանի՝ ուշադրության է արժանի այն փաստը, որ ՀՀ իշխանությունը CIA-ի ղեկավար Բըրնսի այցը դարձրեց հրապարակային․«Բըրնսի այցով իշխանությունը հասկացրեց, որ ամբողջությամբ կախված չէ ՌԴ-ից: Դիվանագիտական ճկունություն է, Հայաստանը փորձում է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ»:









































