Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

ՊԳԿ Պարենի հենանիշային գների ինդեքսը հացահատիկի, բուսայուղերի եւ շաքարի միջազգային գների անկում է արձանագրել

Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրը հունիսին՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ, փոքր-ինչ անկում է արձանագրել, հունիսի 8-ին հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից, ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 154.2 միավոր, ինչը 2.3 տոկոսով ցածր է մայիս ամսվա ցուցանիշից։ Ինդեքսը, որն ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 23,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։

«Հունիսին գրանցված անկումն անդրադարձնում է բուսական յուղերի, հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների նվազումը, մինչդեռ կաթնամթերքի եւ մսի գներն աճել են:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսին միջինում 166,3 միավոր էր, որը 4,1 տոկոսով ցածր է մայիսի ցուցանիշից, սակայն 27,6 տոկոսով բարձր՝ 2021 թվականի հունիսից: Ցորենի միջազգային գները հունիսին նվազել են 5,7 տոկոսով, սակայն դեռեւս 48,5 տոկոսով բարձր են նախորդ  տարվա գներից: Հունիսին արձանագրված անկումը պայմանավորված էր հյուսիսային կիսագնդում նոր բերքի սեզոնային առկայությամբ, որոշ խոշոր արտադրող երկրներում մշակաբույսերի արտադրության պայմանների բարելավմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրության բարձր ցուցանիշների հեռանկարով: Կերային մշակաբույսերի միջազգային գները նույնպես նվազել են 4,1 տոկոսով, սակայն նախորդ տարվա գներից դեռեւս 18,4 տոկոսով բարձր են: Եգիպտացորենի համաշխարհային գներն ամսեամիս նվազել են 3,5 տոկոսով, որը բացատրվում է Արգենտինայում եւ Բրազիլիայում եգիպտացորենի սեզոնային առկայությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշակաբույսերի արտադրության պայմանների բարելավմամբ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիսին կազմել է միջինում 211,8 միավոր` ամսեամիս նվազելով 7,6 տոկոսով: Արմավենու յուղի համաշխարհային գներն իջել են խոշոր արտադրող երկրների արտադրանքի սեզոնային աճի եւ Ինդոնեզիայից  մատակարարումների ավելացման հեռանկարի շնորհիվ: Միեւնույն ժամանակ, նվազել են նաեւ արեւածաղկի եւ սոյայի ձեթերի գները, որը գների աստիճանական աճի հետեւանքով ներկրումների համաշխարհային պահանջարկի անկման հետեւանք է:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսի միջին արժեքը հունիսին 117,3 միավոր էր՝ մայիսի համեմատ նվազելով 2,6 տոկոսով, ազդարարելով ամսական կտրվածքով երկրորդ անընդմեջ անկումը եւ հասնելով իր ամենացածր մակարդակին՝ փետրվարից ի վեր, որին նպաստում է նաեւ գլոբալ հասանելիության խոստումնալից հեռանկարը: Համաշխարհային տնտեսական աճի դանդաղումն իր ազդեցությունն ունեցավ նաեւ շաքարի միջազգային պահանջարկի եւ գների վրա:

«Չնայած նրան, որ հունիսին ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն արդեն երրորդ անընդմեջ ամիսն է, ինչ նվազում է, այդուհանդերձ, այն դեռեւս մոտ է այս տարվա մարտ ամսի ռեկորդային բարձր մակարդակին: Այն գործոնները, որոնք, առաջին հերթին, վեր մղեցին համաշխարհային գները, դեռեւս առկա են, մասնավորապես մեծ համաշխարհային պահանջարկը, որոշ խոշոր երկրներում անբարենպաստ եղանակը, արտադրության եւ տրանսպորտային բարձր ծախսերը, ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով մատակարարման շղթայի խափանումները, որոնք համալրվում են Ուկրաինայում ընթացող պատերազմից բխող անորոշություններով»,- նշել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կուլենը։

Այս ամենին զուգընթաց, ՊԳԿ մսի գնային ինդեքսը հունիսին 124,7 միավոր էր՝ 1,7 տոկոսով բարձր մայիսի ցուցանիշից, այդպիսով սահմանելով բարձր գնի նոր ռեկորդ եւ 12,7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունիսի ցուցանիշը։  Աճել են մսի բոլոր տեսակների համաշխարհային գները, որտեղ թռչնամիսը կտրուկ աճ է արձանագրել՝ հասնելով երբեւէ ունեցած ամենաբարձր մակարդակին, որն արտացոլում է Ուկրաինայում պատերազմի եւ Հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկման հետեւանքով գլոբալ մատակարարումների շարունակական խստացող պայմանները:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսին 149,8 միավոր էր՝ 4,1 տոկոս բարձր մայիսի եւ 24,9 տոկոսով բարձր 2021 թվականի հունիսի համեմատ։ Հունիսին աճել են նաեւ կաթնամթերքի բոլոր տեսակների միջազգային գները: Պանրի գներն ամենաշատն են բարձրացել, որը հիմնականում պայմանավորված է պատրաստի ապրանքների ներմուծման պահանջարկի աճով՝ հաշվի առնելով տարվա վերջին մատակարարման առկայության հետ կապված շուկայի մտահոգությունները: Կաթի փոշու համաշխարհային գներն աճել են ներմուծման մեծ պահանջարկի եւ համաշխարհային առաջարկի կայուն սահմանափակման պատճառով։

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Պարենի համաշխարհային կազմակերպությունը մեծացնում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության իր կանխատեսումները

2022 թվականի համար ՊԳԿ-ի՝ հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսումները նախորդ ամսվա համեմատ 7 տոննայով ավելացել են հուլիսին եւ այժմ 2 792 միլիոն տոննա է, նշվում է այսօր լույս ընծայված Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման եւ պահանջարկի ամփոփագրում։  Ինչեւէ, սա շարունակում է 0,6 տոկոսով ցածր մնալ 2021 թվականի համաշխարհային արտադրանքից։

Ամսական աճը գլխավորապես հիմնված է վերանայման արդյունքում կերային մշակաբույսերի արտադրության կանխատեսումները 6,4 միլիոն տոննայով ավելացնելու վրա, ընդ որում՝ համաշխարհային արտադրանքը 2022 թվականին կհասնի 1 501 միլիոն տոննայի՝ ընդամենը 0,5 տոկոսով ցածր 2021 թվականի արդյունքից:

2022-2023 թվականներին հացահատիկային բույսերի համաշխարհային օգտագործման կանխատեսումը նույնպես բարձրացվել է 9,2 միլիոն տոննայով՝ հասնելով 2 797 միլիոն տոննայի, սակայն դեռեւս 1,7 մլն տոննայով (0,1 տոկոս) պակաս է 2021-2022 թթ․ մակարդակից, որը հիմնականում արտացոլում է կերերի ավելի քիչ օգտագործման ակնկալիքները:

Սեզոնների վերջում հացահատիկային բույսերի պաշարների ՊԳԿ կանխատեսումները կազմել են 854 տոննա, որն անցած ամսվանից սկսած՝ 2023 թվականի համար ավելացվել է 7,6 միլիոն տոննայով, սակայն, միեւնույն է, վկայում է տարեկան 0,6 տոկոսի անկում (5 միլիոն տոննա)։ Այս մակարդակում հացահատիկի օգտագործման պատրաստ համաշխարհային պաշարների գործակիցը 2021-2022 թվականներին 30,7 տոկոսից 2022-23 թվականներին կիջնի 29,8 տոկոսի:

2022-2023 թթ. հացահատիկային բույսերի համաշխարհային առեւտրի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումը 468 միլիոն տոննա էր, ինչը 4,8 միլիոն տոննայով ավելի է անցած ամսվա համեմատ, բայց եւ ամենացածր մակարդակն է երեք սեզոնների ընթացքում եւ 11,4 միլիոն տոննայով (2,4 տոկոս) նվազում՝ 2021-2022 թվականների ծավալից։ Հաշվի առնելով անկումը՝ կանխատեսվում է, որ 2022-2023 թթ. (հունիս-հուլիս) կերային մշակաբույսերի առեւտուրը կկրճատվի 4,1 տոկոսով (9,5 միլիոն տոննա)՝ 2021-2022 թթ. (հունիս-հուլիս) հաշվարկված մակարդակից,  ինչը մեծապես պայմանավորված է Ուկրաինայի պատերազմի հետեւանքով եգիպտացորենի եւ գարու արտահանման կորուստներով։

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մշակաբույսերի հեռանկարների եւ պարենային իրավիճակի մասին զեկույց

ՊԳԿ գնահատմամբ, աշխարհում 45 երկիր, այդ թվում՝ 33-ը Աֆրիկայում, 10-ը` Ասիայում, երկուսը՝ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում, եւս մեկ երկիր Եվրոպայում, սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեն, հաղորդվում է Մշակաբույսերի հեռանկարների և պարենամթերքի իրավիճակի մասին զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ ՊԳԿ գլոբալ տեղեկատվական եւ վաղ ահազանգման համակարգի կողմից (Global Information and Early Warning System – GIEWS)։ Այս ցանկում այժմ ներառված է նաեւ Ուկրաինան, որտեղ պատերազմը զանգվածային տեղահանությունների պատճառ է դարձել, ինչպես նաեւ Շրի Լանկան, որտեղ տարաբնույթ ճգնաժամներ են գրանցվում՝  հանգեցնելով գների աճի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, զեկույցի տվյալներով, 2022 թվականին Ցածր եկամուտներ եւ պարենային անբավարարություն ունեցող երկրներում (Low-Income Food Deficit Countries – LIFDCs) հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր արտադրությունը կազմել է 187,8 միլիոն տոննա, ինչը վերջին հինգ տարիների եւ նախորդ տարվա համեմատ սահմանային աճ է։

Թեմայի վերաբերյալ ավելին՝ ստորև.

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի ու պահանջարկի տեղեկագիր

Պարենի համաշխարհային իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում