Թվականիս հուլիսի 6-ին, Թեհրանում ՀՀ դեսպանության հրավերով, <>-ի և <> կենտրոնի վարչության կազմը և <> լրատվական կայքի խմբագիրը, այցելեցին ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանատուն։
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանը նախ <>-ի և <>-ի վարչության նախագահ՝ Հենրիկ Տեր Ղուկասյանը իր և վարչության կազմի կողմից շնորհավորեց Դեսպան Պրն․ Արսեն Ավագյանին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատեց նրա դեսպան նշանակվելուց ի վեր Իրանում ծավալած արդյունավետ ու բազմակողմանի գործունեությունն ի նպաստ Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների և տնտեսական գործակցությունների ընդլայնմանն ուղղված ջանքերը։
Այնուհետև <>-ի և <>-ի վարչության նախագահ՝ Հենրիկ Տեր Ղուկասյանը և <> լրատվական կայքի խմբագիր Սահակ Շահմուրադյանը մանրամասն բացատրություն փոխանցեցին Դեսպան Արսեն Ավագյանին զույգ կենտրոնների և լրատվական կայքի կողմից իրանահայ համայնքում ծավալած գործունեության շուրջ, որը միտում է բարելավել Իրանի հայ համայնքի, հասարակական, մշակութային, տնտեսական և լրատվական ոլորտի զարգացմանը, խթանել Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և աջակցել հայ համայնքի ու Հայաստանի մշակութային և տնտեսական կապերի խորացմանը։
ՀՀ Դեսպան Արսեն Ավագյանը ողջունելով հյուրերին, իր գոհունակությունը և ուրախությունը հայտնեց <>, <>-ի և <> լրատվական կայքի պետականանպաստ, Աստվածահաճո և ազգային-հասարակական գործունեության վերաբերյալ և խոստացավ ի նպաստ Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների և երկու երկրների մշակութային, տնտեսական և առևտրական փոխշահավետ գործակցության և համայնքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ լայն համագործակցություն ունենալ զույգ կենտրոնների և իրանական համապատասխան պետական մարմինների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Իրան-Հայաստան մշակութային և տնտեսական-առևտրական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղված, ինչպես նաև համայնքային հարցերն ու վերջին զարգացումները։








































