Saturday, 04 07 2026
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ

ՀՀ 16 համայնքներում անցկացվել են հանրային իրազեկման հանդիպումներ

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 2-րդ փուլի (Աշտարակ-Թալին) հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակներում 2011 թվականի օգոստոսի 17–24-ը հանրապետության 16 համայնքներում անցկացվել են հանրային իրազեկման հանդիպումներ` ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողատարածքների ազդեցության ենթակա անձանց հետ:

Հանդիպումներն անցկացվել են համայնքների, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի, Ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի նախագծային և գնահատող խորհրդատու կազմակերպությունների ղեկավարների ու մասնագետների մասնակցությամբ:

Փարպի, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Կոշ, Ուջան, Արուճ, Շամիրամ, Կաքավաձոր, Դավթաշեն, Ն.Բազմաբերդ, Ներքին և Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Եղնիկ և Թալին համայնքներում անցկացված հանդիպումների ընթացքում ներկայացվել են հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքը, փուլերը, ազդեցության ենթակա անձանց տրվելիք փոխհատուցման հաշվարկման սկզբունքները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Պարզաբանվել են նաև հնարավոր բողոքարկման մեխանիզմները:

Մասնագետները պատասխանել են հանրությանը հուզող հարցերին, լսել են հնչեցված առաջարկությունները:

Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ շեշտվել է, որ հողի ֆիզիկական օտարումն ու շինարարական աշխատանքները կարող են սկսվել միայն հողի օտարման և փոխհատուցումների տրամադրման գործընթացի ավարտից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում