Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Սիրիայում Անկարայի ու Մոսկվայի շահերն այլևս համահունչ չեն, չեմ կարծում, թե Թուրքիան Սիրիայում մեծ հաջողության կհասնի

Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողությունը կսկսի, երբ ավարտվեն այդ երկրի հետ սահմանին համապատասխան նախապատրաստական աշխատանքները։ «Անադոլու» գործակալության համաձայն՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո․«Հենց որ ավարտվեն անվտանգության միջանցքում բացերի վերացման նախապատրաստական ​​աշխատանքները, որոնք մենք սկսել ենք ստեղծել Սիրիայի հետ մեր սահմանին, մենք կսկսենք նոր գործողությունը»,- ասել է Էրդողանը։ Հավելենք, որ Թուրքիայի նախագահն ավելի վաղ ազդարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին։ Մեկնաբանելով Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ Էրդողանը նշել է, որ  դրա ընթացքում բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու է՝ երկրի իրավունքներին ու շահերին համապատասխան։ Նա նաև նշել էր, որ մտադիր է գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացնել փաստաթղթեր, կադրեր ու տեղեկատվություն, որոնք վկայում են «ահաբեկչական PKK/YPG և FETÖ-ի նկատմամբ որոշ երկրների կեղծավոր դիրքորոշման մասին»։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարայում հայտարարել է, որ Թեհրանը չի ընդդիմանա Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը՝ ուղղված քուրդ զինյալների դեմ․ «Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի անվտանգության մտահոգությունները։ Մենք հասկանում ենք, որ, միգուցե, հատուկ գործողություն կարող է անհրաժեշտ լինել։ Թուրքիայի անվտանգային մտահոգությունները պետք է ամբողջությամբ և մշտապես լուծվեն»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  Էրդողանն արդեն երեք շաբաթ անընդմեջ խոսում է Սիրիայում ռազմական գործողությունների իրականացնելու իր պլանների մասին, Ռուսաստանն էլ սկսել է խստորեն դատապարտել այդ մտադրության համար․ «Սիրիայում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերն այլևս համահունչ չեն։ Իսկ դրանք կարող են համահունչ չլինել այն դեպքում, երբ Թուրքիան սկսի հրաժարվել ամերիկյան ճնշումները Ռուսաստանի մերձեցմամբ  հակակշռելու մարտավարությունից։ Ըստ երևույթին՝ այդ մարտավարությունն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ հարց է առաջանում, թե այս դեպքում ո՞րն է Իրանի մտադրությունը․ «Իրանն էլ քրդական հարցում շատ նրբազգաց է։Այն առումով, որ եթե Սիրիայի տարածքում քրդական պետություն ստեղծվի, դա պետք է ներառի նաև Իրանի տարածքը։ Բայց արդյոք թուքերին կհաջողվի։ Արդեն երեք շաբաթ ավելի է Էրդողանն այդ  մասին խոսում է՝ այսօր կգանք, կեսգիշերին կգանք, հանկարծակի կգանք․․․Ինձ թվում է՝ ամերիկացիներին այդ հարցում  երկխոսության մեջ ներգրավելու համար է ասում, նրանք էլ ձայն չեն հանում։Բայդենը լռատյացության քաղաքականություն է վարում, նույնն էր անում նաև ռուսների պարագայում։ Ռուսներն ինչ-որ հայտարարություններ էին անում այն ակնկալիքով, որ նա կպատասխանի, նա էլ չէր պատասխանում»։

Թուրքագետը նկատում է, որ քիչ  հավանական է, որ Թուրքիան Սիրիայում լուրջ հաջողության կհասնի․ «Թուրքիայի հիմնական խնդիրն այն է, որ կանխվի ապագա Քուրդիստանի կանխումը։ Եթե այդպիսի սպառնալիքի առաջ է կանգնած, որը պետք է ներառի Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջանները, շատ խնդիրներ են առաջանում»,-ասաց Չաքրյանը։

Թե ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ Հայաստանին, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Իրականում խնդիրը Հայաստանը չէ, Թուրքիան էլ չէ։ Եթե նոր աշխարհակարգ ձևավորվի, այդ  աշխարհակարգի ձևավորման մեջ Թուրքիայի դերը զրո է։ Դրա համար էլ  հիմիկվանից նախապատրաստական աշխատանքներ է տանում, ռուսներից կամաց-կամաց երես է թեքում։ Նույնիսկ Իլհամ Ալիևը վայնասուն չի բարձրացնում։ Էրդողանը հիմա Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը չի առարկում ու սա պատահական չէ»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում